Նորաձևության դիզայներ Արլենա Խաչատրյանը սկսեց իր կարիերան դեռ Ֆրանսիայում սովորելու տարիներին: Այստեղ ձևավորվեցին նրա ոճը և տեսլականը, որ շարունակեցին զարգանալ և թարմացվել այստեղ։

Վերջերս, նոր հավաքածուների վրա աշխատելու և նորաձև իրեր ստեղծելու գործընթացում նա հասկացավ, որ անհրաժեշտ է ճանաչելի լոգո և ուժեղ բրենդ։

Մենք ստեղծեցինք լոգո, որը կապրի երկար և տասնամյակներ շարունակ կպահպանի իր ակտուալությունը՝ գոհացնելով երկրպագուների ստվարացող բանակը։

Լոգոն ստեղծվել է դիզայների անվան և ազգանվան սկզբնատառերով՝ «A» և «K»։ Պտտվելով՝ «K»-ն իր մեջ է առնում մյուս սկզբնատառը՝ «A»-ն: Ամբողջ լոգոն ձևավորված է բավականին մինիմալիստական ոճով: Սակայն այն ստեղծելիս մենք, մեկ քայլ առաջ անցնելով, մտածեցինք նաև լոգոյի օգտագործման ուղիների մասին։ Մենք մտածեցինք և հասկացանք, որ այն հիանալի տեսք կունենա՝ անկախ նրանից՝ պատկերված է հագուստի պիտակի վրա, թե տպված գնման պայուսակներին և այլ էլեմենտներին։ Սևի և ոսկու նորաձև ու հեքիաթային համադրությունը նույնպես, հավանաբար, հավերժ նորաձև կլինի:

Client: Arlena Khachatryan

Type: Logo Design | Branding

Country: Armenia

Year: 2016

Art Director: Eduard Kankanyan

Designer: Ani Tarjumanyan, Eduard Kankanyan

Project Manager: Karen Babajanyan