Ընկերություն

Մեր մասին

  Մենք ամեն օր փոխում ենք մեր իրականությունը՝ տարբեր բրենդների ստեղծման և զարգացման միջոցով: Ավելի քան 8 տարի է, ինչ օգնում ենք հայկական ընկերություններին զարգանալ և վերափոխվել սեփական ոլորտներում: Braind-ի թիմն այս տարիների ընթացքում կուտակել է բավականին մեծ փորձ հաճախորդների հետ շփման, մարքեթինգային խնդիրների ձևակերպման, լոգոների ձևավորման, ռեստորանային բրենդավորման, արդյունավետ լուծումների և web ծրագրավորման հարթակներում: Բրենդինգը և դիզայնը, ըստ մեզ, ունակություններ են՝ արտահայտելու ամենաբարդ մտքերն ամենապարզ եղանակով: Դրանք, նախ և առաջ, ապահովում են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը և հետո միայն՝ արտաքին տեսքը: Մենք ստեղծում ենք բրենդներ, որոնք ունեն բնավորություն, անհատականություն և տարբերվելու ունակություն:  

Ծառայություններ

Բրենդ-գիրք

Բրենդ-գիրքը (Brand Book, Brand Guideline) բրենդի և ֆիրմային ոճի կառավարման ռազմավարական ուղեցույց է: Բրենդ-գիրքն իր մեջ ներառում է բրենդի մասին ամբողջական տեղեկատվություն. լոգոյի կառուցման կանոնները, ֆիրմային ոճի էլեմենտները, տառատեսակների  օգտագործմումն ու գունային կոդերի տվյալները: Բաժինների ծավալը և բովանդակությունը կարող է փոփոխվել՝ կախված բրենդի առանձնահատկություններից և բիզնեսի ոլորտից: Բրենդգրքի ամբողջական տարբերակում հիմնականում ներկայացված են բրենդի դիրքավորման ռազմավարությունն ու առաքելությունը, ինչպես նաև այն ներառում է տարբեր գովազդային և իմիջային կրիչների ադապտացում՝ սկսած փաթեթավորումից մինչև աշխատակիցների համազգեստի ձևավորումը:

Բրենդ-գրքի մշակման և կառավարման հարցում մեր ընկերությունն ունի  տարիների մեծ փորձ: Մեզ վստահում են տարբեր ոլորտի ընկերություններ, որոնք իրենց բրենդներով ամենօրյա թեժ մրցակցության մեջ անդադար փնտրում են նոր և աշխատող լուծումներ:  

UI/UX

  «Բրեյնդը» օգնում է ընկերություններին արդյունավետորեն կառավարել իրենց իմիջը և վաճառքները՝ օգտագործելով առցանց միջավայրի ամբողջ ներուժը: Կորպորատիվ կայքեր, առցանց խանութներ կամ բջջային ծրագրեր մշակելիս մենք ստեղծում ենք նոր բարձրորակ հարթակներ, որոնք հաշվի են առնում UI-UX նախագծման բոլոր կանոնները: Ստեղծելով արագ, պարզ և հարմարավետ կայքեր, մենք դրանք թեստավորում ենք բոլոր փուլերում:

Լոգոյի ստեղծում

  Braind - ը մշակում է լոգոներ և կորպորատիվ ինքնության տարրեր: Լոգոյի դիզայնը կոչված է ապահովելու ապրանքանիշի առավել արդյունավետ դիրքավորումը և տարբերակումը:

Նեյմինգ

  Բրենդի անվան ստեղծումը ենթակա է գրանցման՝ որպես ապրանքային նշան՝ հաշվի առնելով ընկերության շուկայավարման նպատակները և ապրանքանիշի դիրքավորման ռազմավարությունը: Բրենդի անվանումը ստեղծելու և զարգացնելու իր փորձով «Բրեյնդը» շուկայի առաջատարն է:

Փաթեթավորում

  Ապրանքի փաթեթավորումը բրենդավորման հիմնական գործիքներից մեկն է, որի միջոցով թիրախային սպառողը ծանոթանում է ապրանքի հետ և ձևավորում է համապատասխան կարծիք: Փաթեթավորման դիզայնը ներառում է հիմնական տեղեկություններ, որոնք սպառողին թույլ են տալիս գնահատել արտադրանքի պարունակությունը և դրա առավելությունները:

Social Media Marketing

  Մենք մշակում ենք ռազմավարական ծրագիր, որը հստակ նշում է, թե ինչպես պետք է կառուցել ձեր բիզնեսի ուղին սոցիալական ցանցերում (Facebook, Instagram): Մեր խնդիրն է գտնել ձեր բիզնեսի մրցակցային առավելությունները և դրանք արդյունավետորեն խթանել սոցիալական մեդիայի հարթակներում:

Ռեստորանային բրենդինգ

  Ռեստորանային բրենդինգը միայն լոգոյի մասին չէ, այլ համային անկրկնելի տպավորության, որ ստեղծվում է բրենդի ինքնության շնորհիվ: Բրենդի իմիջը պետք է հեշտությամբ հիշվի, որպեսզի հաճախորդը կարողանա այն խորհուրդ տալ այլ հաճախորդների: Այսպիսով, ինչպե՞ս կարող եք մարդկանց պատմել ձեր ռեստորանի առանձնահատկությունը և անել այնպես, որ նրանք հիշեն և տարբերակեն ձեզ: