Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի ամբողջական բրենդինգի ստեղծման ոգեշնչումը գտանք հենց կազմակերպության նպատակների մեջ։ Ինստիտուտը ձգտում է կրթել և տարածել նանոտեխնոլոգիաների և այլ նորարարությունների վերաբերյալ գիտելիքը երիտասարդների շրջանում։ Այս կազմակերպության համար մենք օգտագործեցինք իսկապես խելացի, գրեթե նանոմոտեցում դիզայնի նկատմամբ։

Կիսված ատոմը դարձավ «INIT»-ի լոգոն (այստեղ մեզ համար ոգեշնչման աղբյուր եղավ հենց ինստիտուտի հապավումը, որը բառացիորեն նշանակում է «ներսում»): Էլեկտրական գունապնակը և մոլեկուլյար դիզայնի մոդելներն օգտագործվել են «INIT»-ի բնույթին համապատասխան։ Դուք հստակորեն կարող եք զգալ ողջ նախագծի դինամիկան՝ մտածված և իրագործված մինչև ամենաաննշան մանրուքները։

Տառատեսակը ստեղծվել է հատուկ այս ապրանքանիշի համար: Այն ստեղծելիս օգտագործել ենք կլոր ձևեր, որպեսզի պահպանենք ոճի ամբողջականությունը։

Մշակվել է դիզայն, որը բավականաչափ ճկուն է՝ այլ էլեմենտների հետ փոխազդելու և, արդյունքում, աչքի ընկնող և տարբերվող նախշեր ձևավորելու համար։

Մենք աշխատել ենք տարել յուրաքանչյուր մասնիկի վրա, որպեսզի ապրանքանիշն ավելի հետաքրքրաշարժ և օգտակար լինի։

Մենք ստեղծել ենք լոգո, որը չի կորցնի իր յուրահատուկ տեսքը ինչպես գրաֆիկական տարրերի հետ համադրության մեջ, այնպես էլ՝ առանց դրա։

Client: Institute of Innovative Technologies

Type: Logo Design | Branding

Country: Armenia

Year: 2016

Art Director: Alexandr Hovhannisyan

Designer: Alexandr Hovhannisyan

Project Manager: Karen Babajanyan, Masha Hayrapetyan