Ամբողջ բրենդինգը կառուցեցինք ԶՎԱՐՃԱՆՔԻ աղյուսներով, ինչպես նաև մի լավ զվարճացանք կոնցեպտի ստեղծման աշխատանքների ժամանակ՝ մշակելու համար մի բրենդ, որը կդառնա զվարճանքի և հաճույքի աղբյուր մյուսների համար։ Իսկ հանգեցինք մենք այս գաղափարին, երբ նստեցինք մեր հաճախորդի հետ հանդիսավոր ծխամորճի շուրջ՝ քննարկելու մանրամասները։ Հիմնականում, կալյանը (նաև հուքա, նարգիլե) համարվում է կամ գիշերային կյանքի նորաձև, գրավիչ տարր, կամ էթնիկ, ավանդական բաղադրիչ: Բայց մենք չենք վերցրել այդ տարբերակներից և ոչ մեկը: Մենք ցանկացանք որպես հիմք վերցնել մտքի ու մարմնի այն վիճակը, որն առաջանում է կալյան ծխելիս՝ այն ներդաշնակ հանգստությունը։ Մենք մտածեցինք, որ այն կերպարը, որը մշտապես գտնվում է այս վիճակում, պանդան է, բայց ոչ սովորական, այլ հնդկացիական գլխարկով։ Ուստի վերցրինք այս փամփլիկ դեմքը և դարձրինք այն Մոսկվայում գտնվող նարգիլեանոցի լոգո:

Քանի որ նարգիլե ընտրելու և պատվիրելու գործընթացը ևս չէր կարող լինել հասարակ, մենյուն ստանդարտացված չէ՝ ձևի և վիզուալ պատկերի առումով։Նախ, ընտրում եք կալյանի հիմքը. դա կարող է լինել ջուրը, կաթը կամ անգամ ավելի թունդ՝ գինին կամ կոնյակը։ Այնուհետև բազմաթիվ համերից ընտրում եք այն մեկը, որը կլուսավորի ձեր օրը՝ թխվածքաբլիթ, բաունտի, պաղպաղակ, մոխիտո և, նույնիսկ, եղևնի։ Բայց եթե «Panda»-ն դեռ չի ստեղծել կամ գուշակել ձեզ համար ցանկալի համադրությունը, մենյուում կա մի կախարդական բաժին, որը կոչվում է «հյուրի ֆանտազիա»։

Ահա, թե ինչ տեսք ունի մեր գեղեցիկ ու զվարթ պանդան բրենդի որոշ տարրերի վրա, ինչպիսիք են բաժակները, թևնոցները, թռուցիկները, այցեքարտերը և այլն:

Client: Panda Hookah Smoking House

Type: Naming | Logo Design | Branding | Packaging

Country: Armenia

Year: 2017

Art Director: Eduard Kankanyan

Designer: Tigran Artenyan, Aleksandr Hovhannisyan

Project Manager: Eduard Kankanyan