AAB Construction վեբ կայք

Պատվիրատու: AAB Construction ՍՊԸ

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Հիմնական նպատակն էր ստեղծել մի կայք, որը ժամանակակից, պարզ և տեղեկատվական կլիներ: Կայքը կոչված է մանրամասն ներկայացնելու ընկերության իրականացրած բոլոր ծրագրերն ու գործունեության ուղղությունները, որոնց մեջ են մտնում հողային աշխատանքները, մանրատումն ու բաշխումը, ասֆալտապատման ու բետոնապատման աշխատանքները, շենքերի, կամուրջների կառուցումը։ Գործունեությունը, սակայն, վերոնշյալով չի սահմանափակվում:

Մենք բավականին մանրախնդիր և պահանջկոտ էինք տառատեսակների և գունային համադրությունների ընտրության հարցում՝ հաշվի առնելով մեր ցանկությունը, որ օգտատերերը հեշտությամբ որոնեն և գտնեն անհրաժեշտ տեղեկությունը, նորությունները կամ հայտարարությունները: Բացի այդ, հետաքրքրված օգտատերերն ունեն աշխատանքի դիմելու հնարավորություն՝ թափուր հաստիքների բաժնում: Արդյունքում, մենք ստացանք ադապտիվ դիզայն, որը կայքի աշխատանքը դարձնում է առավել սահուն և հարմար տարբեր սարքերի օգտագործման պարագայում:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

UI/UX դիզայներ

Լիլիթ Գեղամյան

Ծրագրավորող

Սամվել Հովսեփյան

Related Works