Aragast բրենդինգ

Պատվիրատու: Aragats Travel

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Գործակալության հիմնադրի հետ հանդիպումից և առանձնահատկությունների շուրջ խորը ուսումնասիրություններից հետո մենք գտանք այն հիմնական մոտեցումը, որով գործակալության մասնագետները կառուցում են իրենց շփումը հաճախորդների հետ։ Հենց այդ հիմքի վրա էլ սկսեց բրենդինգի գործընթացը: Մենք ստեղծեցինք ապրանքանիշ ու սահմանեցինք առաքելություն` հիմնվելով ընկերության արդեն գոյություն ունեցող անվան վրա: Ելնելով վերլուծված տեղեկությունից, մենք ներկայացրինք մի քանի առաջարկ:

Լոգոյի վերջնական տարբերակը ստեղծվել է Հայաստանի բնության ջերմ գույների օգտագործմամբ, որոնք առնչվում են այն հյուրընկալությանն ու ջերմ ընդունելությանը, որ միշտ տպավորել է Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին: Լոգոն ստեղծելու համար օգտագործված եռանկյունները վերցվել են առագաստի տեսքից: Լոգոյի հայկականությունն ընդգծելու համար մենք ավելացրել ենք ավանդական հայկական նախշ, որին կարելի է հանդիպել գորգերի և մշակութային ժառանգության այլ տարրերի վրա:

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works