Baldi վեբ կայքի ռեբրենդինգ

Պատվիրատու: Baldi

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

Այս կայքը ստեղծելիս մենք ձգտում էինք այն պարզ և հարմարավետ դարձնել, որպեսզի դրանում մնալն ու կայքի դիտումը շարունակելն ավելի հաճելի լիներ, քան խանութներով գնալը:

Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը եղել է պարզ նավիգացիայի ստեղծումը, որպեսզի որոնման, ընտրման և գնման գործընթացըլինի հաճելի ու հարմարավետ: Ուստի օգտագործեցինք լուսավոր, հոգու թրթիռ առաջացնող լուսանկարներ, գրավիչ դարձրինք գործողության կոճակները և ընտրեցինք ընթեռնելի տառատեսակներ։ Կայքի դիզայնի կարկասի ստեղծման ընթացքում տեղադրեցինք դիզայնի մեր էլեմենտները չորս սունյակից բաղկացած ցանցի վրա: Սա օգնեց մեզ ռացիոնալ կերպով օգտագործել տարածությունը և կազմել «ներդաշնակ» կառուցվածք: Դա չի շեղի օգտատիրոջ ուշադրությունը, այլ կօգնի կենտրոնանալ ապրանքների վրա և հեշտությամբ անցնել դրանց պարամետրերի դիտմանը, պարզել գինը, տեսնել՝ վաճառվում է, թե ոչ, ավելացնել այն ձեր ցանկում և, վերջապես, կատարել գնում։

Արդյունքում, ստացանք էլեկտրոնային կոմերցիոն նորաձևության մինիմալիստական կայք, որն ունի հասկանալի ինտերֆեյս և հեշտացնում է հաճախորդների առօրյան:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

UI/UX դիզայներ

Լիլիթ Գեղամյան

Պրոյեկտ մենեջեր

Ալեքսանդր Բորիսենկո

Related Works