Brioche խանութ-սրճարանի բրենդինգ

Պատվիրատու: Croissant Ltd.

Երկիր: Հայաստան

Տարի: 2014

Գունային գամմա:

Անհրաժեշտ էր կատարել մի խանութ-սրճարանի ռեբրենդինգ, որն ավելի քան 10 տարի է, ինչ գործում էր Հայաստանում և արդեն ուներ իր մշտական հաճախորդները։ Ուստի մենք պետք է ստեղծեինք ամբողջովին նոր բրենդ՝ միևնույն ժամանակ պահպանելով ֆրանսիական հացթխարանի ավանդական իմիջը։ Մենք կոչեցինք խանութը «Brioche» (բուլկի) և մշակեցինք կոնցեպտ, որն իր արտահայտությունը գտավ «Սկսի՛ր օրդ Brioche-ից» կարգախոսում։ Այս գաղափարը հիմք դարձավ նաև լոգոյի ստեղծման համար, որին Ֆրանսիայի խորհրդանիշներից աքլորը պատկերված է կրուասանի ուրվագծով։ Ապրանքանիշի համար ընտրված գույները հակված են ստեղծելու ավանդական ֆրանսիական հացթխման ջերմ և հանգիստ մթնոլորտը՝ դրանով իսկ նպաստելով հաճախորդների ամենօրյա գնումներին։ Գաղափարի լիարժեք իրագործումից հետո մենք մեծ ուրախությամբ սկսեցինք «Brioche» խանութ-սրճարանի բրենդինգի աշխատանքները։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Գրաֆիկ դիզայներ

Ալեքսանդր Հովհաննիսյան

Related Works