Impact Aim բրենդինգ

Պատվիրատու: Business Club for Impact

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

«Business Club for Impact»-ը (BCI) շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ անդամակցության հիմքով, որն աշխատանք է տանում Հայաստանում ասարակության բոլոր շերտերը մոբիլիզացնելու ուղղությամբ։ Ենթադրվում է կառավարության, բիզնեսի, շահույթ չհետապնդող կազմակերպությունների ու հասարակայնության համատեղ գործունեություն՝ բարին գործող ուժ ձևավորելու նպատակով։ Նախաձեռնությունը մեկնարկել է 2017 թվականի ամռանը և հենց առաջին օրերից սկսել գործնական հարաբերությունների նկատմամբ նոր մոտեցման ձևավորումը Հայաստանում։ Այնուհետև եկավ բրենդի իմիջում փոփոխություններ կատարելու ժամանակը։ Նախ, մենք առաջին պլան բերեցինք ու շեշտը դրեցինք «ազդեցության» գաղափարի վրա, ապա ստեղծեցինք առաձգական մարմիններ՝ գերժամանակակից մանուշակագույնի և երկնագույնի երանգներով: Դրա նպատակն այն էր, որ իմիջը հնարավորինս հարազատ դառնա միավորման անդամներին, որոնք ունեն տարատեսակ հնարավորություններ գործարար ոլորտում, բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելներ, պարբերաբար անցկացվող թրեյնինգներ ու շատ այլ իրարից զանազանվող հատկանիշներ, որոնք թույլ կտան լինել ազդեցություն տարածող կողմ։

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works