Կադաստրի Կոմիտեի Բրենդինգ

Պատվիրատու: ՀՀ կադաստրի կոմիտե

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Լոգոն ստեղծելիս մենք հաշվի առանք տենդերային առաջադրանքի պահանջները՝ համաձայնելով նրան, որ երկիրը պետք է սիրվի՝ ներառյալ իր ամբողջ հողը։ Ուշադրության էր արժանի նաև Կոմիտեի ձգտումը՝ իրականություն դարձնելու «Նոր կադաստրի» հայեցակարգը, որ ենթադրում է առցանց, ավտոմատացված, չգրանցված կադաստրի ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Արդյունքում՝ առաջարկեցինք հետևյալ լոգոն։

Գաղափարը Հայաստանի հողատարածքները, քաղաքներն ու գյուղերը ՀՀ քարտեզի վրա կետերի տեսքով պատկերելն էր: Դրանք բոլորն էլ կապված են միմյանց և կազմում են միասնական համակարգ: Պահանջվող նորարարական դիզայնի արդյունքում դրանք ստեղծում են առցանց հաղորդակցության տպավորություն և, այդ կերպ, համապատասխանում են ժամանակակից ու նորարարական կազմակերպության գործելաոճին՝ արտացոլելով կադաստրի» ոգին և տրամադրությունը:

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works