Classic Burger ռեբրենդինգ

Պատվիրատու: Classic Burger

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

«Classic Authentic Burger Joint»-ի ռեբրենդինգը նախաձեռնվել է՝ այն իսկապես կլասիկ և նորաձև դարձնելու համար: Այս ընկերությունը դասականության խիզախ ներկայացուցիչ է բուրգերների այլ ցանցերի շրջանում, ինչպես լինում է արվեստի կամ երաժշտության մեջ: «Classic» գրությունն արվել է ձեռքով՝ հաշվի առնելով սիմֆոնիաներն ու նոտաները, որ լողում են սևի մեջ: Յուրաքանչյուր տառ՝ հնչող նոտա է:

Բրենդի հիմնական գույները, ինչպես և սպասվում էր, սևն ու սպիտակն են: Բայց այն, ինչը հագեցնում է բրենդը, դեղինն է։ Այն որևէ տեղ չի օգտագործվում որպես լոգոյի ֆոն, սակայն ծառայում է որպես բրենդային սոուս՝ հիշեցնելով, որ մենք գործ ունենք բուրգերների ցանցի հետ:

Բրենդի հիմնական տարրերը, որոնք կարելի է տեսնել ինտերիերի և փաթեթավորման դիզայնի մեջ, այն գծերն են, որոնց վրա հավաքվում են նոտաներն ու ստեղծում համեղ կարտոֆիլ ֆրիի և համբուրգերների մեղեդիներ: Սակայն բացի հիմնական երաժշտական իմաստից, այդ գծերը նաև արտացոլում են իրենց կազմող գույների մեղեդին, որը մշակույթային ոգի է հաղորդում մթնոլորտին։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Ալեքսանդր Հովհաննիսյան

Պրոյեկտ մենեջեր

Քրիստինա Հարությունովա

Related Works