EPIC դպրոցի բրենդինգ և վեբ դիզայն

Պատվիրատու: EPIC միջազգային ամառային դպրոց

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

«EPIC»-ը միակ ամառային դպրոցն է Հայաստանում և տարածաշրջանում։ Այն այնքան ոգեշնչող է և լրջորեն կողմնորոշված դեպի երիտասարդությունը, որ չէր կարող այլ բրենդավորում ունենալ։ Ինչո՞ւ «EPIC»: Քանի որ այն կոչված է ԷՊԻԿ տպավորություններ հաղորդելու բոլոր մասնակիցներին: Սա այն է, ինչ մենք ուզում էինք արտացոլել լոգոյում: Յուրաքանչյուր հապավված բառ պատկերված է իրկանաչ մասնիկով: Այսպիսով, մենք ունենք «+» նշանը «Education» բառի համար։ «Play» բառին հարում է դրա իմաստը լիովին փոխանցող հանրահայտ նշանը։ «I» տառի ստորին հատվածում պատկերված է շրջան, և այդ երկուսը միասին կազմում են բացականչական նշան։

Եվ, ի վերջո, կրեատիվ գործընթացները բնորոշող վերջին տառի մեջ պատկերված է մեխանիզմի հասկացությունն արտահայտող ճանաչելի մի պատկեր։ Որպես բրենդի հիմնական գույներ ընտրվել են ինտելեկտուալ կապույտը և նորարարական կանաչը: Բրենդի նախշերը ստեղծվել են «EPIC» բառի յուրաքանչյուր տառը բնորոշող վերոհիշյալ նշանների օգտագործմամբ։ Ապրանքանշի տարրերը նախագծված են՝ լինելու ինտելեկտուալ և զվարճալի, ինչպիսին այս ամառային դպրոցն է։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Ալեքսանդր Հովհաննիսյան

UI/UX դիզայներ

Լիլիթ Գեղամյան

Related Works