Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018

Պատվիրատու: ՀՀ մշակույթի նախարարություն

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

Մենք ուրախ և հպարտ ենք, որ Գորիսը 2018 թվականին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Եվ մենք կրկնակի երջանիկ դարձանք, երբ բազմաթիվ լոգոներից ընտրվեց հենց մեր տարբերակը՝ ներկայացնելու մեր փոքրիկ հմայիչ քաղաքը: Լոգոն ներառում է Գորիսի երեք ամենաճանաչելի տարրերը. քարանձավներով ժայռերը, որոնք ժամանակին ապաստան էին ծառայում էին հնագույն մարդկանց համար, գեղեցիկ տների կարմիր տանիքներն ու խոյակաձև պատուհանները և զանգը, որը քաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանի կարևոր մասնիկն է։ Եվ վերջում, բայց ոչ վերջին հերթին, ԱՊՀ-ի խորհրդանշանն է, որը թաքցված է թվում, բայց հիմք է ծառայում մյուս երեք տարրերի համար և տեղակայված է լոգոյի հենց կենտրոնում: Շայռերն ընտրվել են խորը պատմությունն արտացոլելու համար: Տանիքները պատմում են եզակի ճարտարապետական ձեռագրի մասին, իսկ զանգը խորհրդանշում է համեմատաբար ժամանակակից Գորիսը: Այսպիսով, լոգոն հնի և նորի ներդաշնակ համադրությունն է:

Մենք մշակել ենք բրենդի և հուշանվերների որոշ տարրեր, որոնք կարող են գրավիչ և օգտակար լինել Գորիսի զբոսաշրջիկների և հյուրերի համար: Բոլոր տարրերը պետք է փոխանցեին այս խաղաղ քաղաքի դրական ու գունեղ տրամադրությունը և, արդյունքում, հետագայում բարի հիշողություններ արթնացնել:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Related Works