Lington կենտրոնի բրենդինգ

Պատվիրատու: Lington լեզվի կենտրոն

Երկիր: Հայաստան

Տարի: 2016

Գունային գամմա:

«Lington»-ը հիմնադրվել է հավակնոտ երիտասարդների կողմից, ովքեր ցանկանում են սովորել և կիսվել իրենց գիտելիքներով: Սա լեզվական կենտրոն է, որտեղ երեխաները և պատանիները ուսումնասիրում են անգլերենը՝ առավել առաջադեմ և արդյունավետ մեթոդների օգտագործմամբ։ Այս նորաբաց կենտրոնի համար մենք ստեղծեցինք համապատասխան բրենդինգ։ Անվան մեջ միավորել ենք երկու բառ՝ «linguistics» ( լեզվաբանություն) և «tongue» (լեզու), որոնք կապված են լեզվի ուսուցման ոլորտի հետ: Եվ այդպես ստեղծվեց «Lington»-ը: Ինչ վերաբերում է լոգոյի դիզայնին, որոշեցինք առանձնացնել անունը կապույտ մարկերով, որն այդքան հաճախ է օգտագործվում ուսանողների կողմից իրենց ուսումնասիրությունների ընթացքում, երբ անհրաժեշտ է ընդգծել կարևոր տեղեկությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Lington» ընկերությունը:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Տիգրան Արտենյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works