Պեպպի Մանկական Կենտրոնի Բրենդինգ

Պատվիրատու: Peppi մանկական կենտրոն

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Ով կարող է լինել ավելի զվարճալի, քան աշխարհի ամենաչարաճճի աղջնակ Երկարագուլպա Պեպին (ի սկզբանե՝ Պիպի)՝ դառնալու ոգեշնչման աղբյուր երեխաների զարգացման կենտրոնի կոնցեպտի համար։ Այս հնարամիտ կերպարն ունի մի քանի տարբերակիչ հատկություն, որոնք դրվեցին բրենդի իմիջի ու, մասնավորապես, գրային լոգոյի հիմքում։ Երկու «P» տառերը և «I»-ն կրկնում են նրա գուլպաների ձևը, «E»-ն ներկված է նրա մազերի կարմրով, իսկ կրկնակի «P»-ն ծածկված է Պեպիի պեպեններով: Ընդհանուր առմամբ, բրենդինգի և փաթեթավորման դիզայնը բավականին զվարճալի և վառ է, որպեսզի ոգևորի երեխաներին ու նրանց ծնողներին զարգացման կենտրոն մուտք գործելիս:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Պրոյեկտ մենեջեր

Քրիստինա Հարությունովա

Related Works