Piante սրճարանի բրենդինգ

Պատվիրատու: Piante սրճարան

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

Ամեն ինչ սկսվեց ԿԱՆԱՉԻՑ և շարունակվեց ԿԱՆԱՉՈՎ: ԿԱՆԱՉԸ փիլիսոփայություն է, ապրելակերպ և, իհարկե, գույն, որը և դարձավ բրենդավորման կոնցեպտը: Այս սրճարանը պետք է բացվեր այն ժամանակ, երբ ըստ «Pantone Color of the Year 2017»-ի, 15-0343 կանաչը ճանաչվեց տարվա ամենաթրենդային գույն։ Բազմաթիվ առավելությունների թվում՝ սրճարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ որոշ ժամանակ անց բացվելու է այգի: Այսպիսով, ամեն ինչ հուշում էր, որ մենք ձևավորենք և փաթեթավորենք սրճարանը կանաչի մեջ։

Նախ, մենք առաջարկեցինք «Piante» անվանումը, որն իտալերեն նշանակում է՝ «բույս», ապա սկսեցինք լոգոյի ստեղծման աշխատանքը։ Ի՞նչ տեսք, ըստ ձեզ, կունենար լոգոն։ Իհարկե, դա «Piante» բառն էր՝ ոճավորված և ներկված կանաչ։ Իսկ «P» տառը պատկերված էր տերևի տեսքով։

Մենք այնքան խորացանք այդ նախագծերում, որ մշակեցինք մի քանի յուրահատուկ դետալ, որոնք կլրացնեին կանաչ բրենդինգը։ Իրերից մեկը, որ մենք մշակեցինք ու ուրախ էինք կյանքի կոչված տեսնել, թղթադրամի համար նախատեսված անոթն է։ Այն պատրաստված է սպիտակ ներկված կավից և բաժանված է երկու մասի: Առաջին մասը նախատեսված է անդորրագրի և գումարի համար: Երկրորդ մասը կոչված էր հաճախորդներին տալու մի փոքր կանաչ, լավ տրամադրություն՝ մինչև սրճարանը լքելը։ Ամրագրման նշանը, որ ստեղծեցինք, նույնպես ուներ տերևի ձև ու պատրաստված էր փայտից՝ բնական հումքից, ինչը համապատասխանում էր կոնցեպտին: Բրենդի մեկ այլ տարր, որը դուք կարող եք տեսնել սեղանների վրա «Piante» սրճարան մտնելիս, անձեռոցիկի կրիչներն են: Դրանք ձեռագործ են և ունեն փոքրիկ սպիտակ ցանկապատերի տեսք, որ, նույն հաջողությամբ, կարող էին շրջապատել մի գեղեցիկ պարտեզ:

Վերջին, բայց ոչ պակաս կարևոր տարրը, որը, մեր կարծիքով, ստեղծված էր հենց այս սրճարանի համար, բույսերի համար նախատեսված օդում սահող խեցամանն է՝ նախատեսված համապատասխան մթնոլորտը մշտապես պահպանելու համար։ Ուստի, մեր գործատուն, ով պատվիրել է այն և ամեն օր տեղավորում է բարի մոտ, դիտում է, թե ինչպես են սրճարանի այցելուները ժպտում այդ տեսարանից, դիպչում խեցամանին և նկարում այն: Որպես սրճարան նկարագրելու առանցքային բառեր կարող ենք օգտագործել «գեղագիտական», «բնական» և «կանաչ» բառերը։ Այստեղ մատուցվող ուտեստները ինչպես բնական են, այնպես էլ՝ համեղ և էսթետիկ կերպով մատուցված։ Այնուամենայնիվ, սրճարանին պետք էր մի բան, որ կտարբերեր այն մյուսներից։ Եվ մենք գիտեինք՝ ինչն է դա։ «Matcha» կանաչ թեյը, որը ոչ մի տեղ, բացի «Piante» սրճարանից, Երևանում չի մատուցվում: Հիմա «Matcha»-ն օգտագործվում է ոչ միայն կանաչ թեյի, այլև նոր «Matcha» լատեի և մեր սիրելի «Matcha» շեյքի պատրաստման համար։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works