Աղ ու Բիբար Ռեստորանի Բրենդինգ

Պատվիրատու: Salt & Pepper ռեստորան

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Այս նոր սրճարան-ռեստորանի բրենդինգը ձեռնարկելիս մենք ունեինք կոնցեպտ, գաղափար և անուն, որոնց միավորումից ստեղծեցինք բրենդինգի ամբողջական պատկեր, որը շուտով պետք է իրագործվեր և կյանքի կոչվեր Աբովյան փողոցում։ Մեզ ոգեշնչեց այն միտքը, թե որքան ներդաշնակ է աղի և պղպեղի համադրությունը: Բայց ամենից շատ մեզ ոգևորեց աղի հատկությունը՝ ամրապնդելու ուտեստի համը և նոր ուժ հաղորդելու վերջինիս։ Դա նման է կախարդանքի, որ պայծառություն է հաղորդում կյանքի գույներին։ Այս կախարդանքը տեղի է ունենում, երբ երկու մատով մի պտղունց աղ ու բիբար եք վերցնում և ավելացնում ճաշատեսակին: Եվ մի՞թե երբևէ չեք ունեցել զգացողություն, որ ձեր իսկ մատներով աղն ավելացնելը սնունդն ավելի համեղ է դարձնում։ Դա է կախարդանքը, որի մասին ասում էինք։ Դա է պատճառը, որ մենք նկարազարդման համար ընտրեցինք հենց այս դրվագը և դարձրինք լոգոյի առանցքային մաս: Ընտրել ենք երկու ֆիրմային գույն. ոսկեգույնը՝ աղի համար և մուգ կապույտը՝ պղպեղի:

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Պրոյեկտ մենեջեր

Քրիստինա Հարությունովա

Related Works