Ստարկի Կայքի Դիզայն

Պատվիրատու: Ստեկո

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Գունային գամմա:

Ապրանքների շարքն անվանելիս մենք հաշվի առանք ապրանքի հիմնական, ամենակարևոր բնութագրերը և հանգեցինք գերմաներեն «stark» բառին, որը նշանակում է «ուժեղ»: Լոգոյի վերջնական տարբերակը ստեղծվել է պարզ, խորհրդանշական և իմաստալից լինելու համար: Այն պատկերում է երեք երկրաչափական պատկեր, որոնք խորհրդանշում են պատուհանի շերտերը՝ գունավորված բրենդային կապույտի երեք երանգներով:

Ինչ վերաբերում է Stark-ի վեբ դիզայնին, ապա դիտարկեցինք կառուցվածքը՝ որպես գնորդի համար հարմարավետ գործիք՝ առաջարկվող տեսականուն ծանոթանալու և որոշում կայացնելու համար: Ուստի, մենք կիրառեցինք մեր փորձը և հետևեցինք վեբ դիզայնի միտումներին, որպեսզի հարթակը դառնա պրոֆեսիոնալ, արդիական և օգտագործողի համար հարմար: Կայքը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ հաշվի առնելով շուկայի հնարավոր աշխարհագրությունը և հավանական գնորդներին:

 Հուսով ենք, որ Stark-ն առավելագույնս կօգտագործի կայքը`ստանալով կայքից եկած սպառողների մեծ լսարան:

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

UI/UX դիզայներ

Լիլիթ Գեղամյան

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Related Works