Ծիրանի տուն-ռեստորանի բրենդինգ

Պատվիրատու: Ծիրանի ռեստորան

Երկիր: Հայաստան

Տարի: 2016

Գունային գամմա:

Խնդիրն այս անգամ կայանում էր Երևանի կենտրոնում բացվելիք «Ծիրանի» տուն-ռեստորանի ամբողջական բրենդինգի մեջ։ Քանի որ նախկինում մենք արել էինք Առինջի «Ծիրանի» այգի-ռեստորանի վերաբրենդավորումը, նոր ռեստորանի կոնցեպտն ու դրան վերաբերող գաղափարները սկսեցին զարգանալ՝ որպես Հայաստանում արդեն սիրված ռեստորանի լավ շարունակություն։

Բրենդը երկու՝ «Տուն» և «Այգի» ուղղությունների բաժանելու գաղափարը ամենահիմնարար իրողություններից էր նոր լոգոյի և ռեստորանի ամբողջական իմիջի ստեղծման հարցում։ Հարմարավետությունը, հայկական կոլորիտը, հյուրընկալությունը և համեղ սնունդն այն հիմնական չափորոշիչներն են, որոնք առկա են «Ծիրանի» այգի-ռեստորանում, և որոնք մենք նաև ներդրեցինք «Ծիրանի» տուն-ռեստորանի մեջ՝ որոշ քաղաքային էլեմենտների երանգով։ Նոր լոգոն ներառում է արդեն հայտնի թռչունների, ինչպես նաև նոր լապտերներ, որ կարելի է գտնել Երևանի հին փողոցներում։ Լոգոյի ստեղծումից հետո սկսեցին նշմարվել ընդհանուր պատկերն ու դիզայնը։ Մենք ստեղծել ենք անհրաժեշտ յուրաքանչյուր դետալի դիզայն, որն ինչ-որ չափով կարող է օգտագործվել կամ ի ցույց դրվել այցելուներին. ապրանքներ, հուշանվերներ, բացիկներ, անձեռոցիկներ, վարագույրներ, սփռոցներ և այն ամենը, ինչը կարելի է տեսնել և ինչին կարելի է դիպչել։

Ստեղծվել է եզակի տառատեսակ ռեստորանի համար։

Հատուկ ուշադրություն է դարձվում աշխատանքային հագուստին: Դարչնագույն կաշվի, մուգ մոխրագույն գործվածքի և լոգոտիպի գեղեցիկ համադրությունը ներդաշնակորեն ձևավորում է մատուցողի նորաոճ կերպարը։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Գրաֆիկ դիզայներ

Ալեքսանդր Հովհաննիսյան

Պրոյեկտ մենեջեր

Կարեն Բաբաջանյան; Քրիստինա Հարությունովա

Related Works