Ծառայություններ

Բրենդբուք

   Բրենդբուքը (Brand Book, Brand Guideline) բրենդի և ֆիրմային ոճի կառավարման ռազմավարական ուղեցույց է: Բրենդ-գիրքն իր մեջ ներառում է բրենդի մասին ամբողջական տեղեկատվություն. լոգոյի կառուցման կանոնները, ֆիրմային ոճի էլեմենտները, տառատեսակների  օգտագործմումն ու գունային կոդերի տվյալները:   

    Բաժինների ծավալը և բովանդակությունը կարող է փոփոխվել՝ կախված բրենդի առանձնահատկություններից և բիզնեսի ոլորտից: Բրենդգրքի ամբողջական  տարբերակում հիմնականում ներկայացված են բրենդի դիրքավորման ռազմավարությունն ու առաքելությունը, ինչպես նաև այն ներառում է տարբեր գովազդային և իմիջային կրիչների ադապտացում՝ սկսած փաթեթավորումից մինչև աշխատակիցների համազգեստի ձևավորումը:

  Բրենդ-գրքի մշակման և կառավարման հարցում մեր ընկերությունն ունի  տարիների մեծ փորձ: Մեզ վստահում են տարբեր ոլորտի ընկերություններ, որոնք իրենց բրենդներով ամենօրյա թեժ մրցակցության մեջ անդադար փնտրում են նոր և աշխատող լուծումներ: