Ծառայություններ

Բրենդինգ

    Բրենդինգի գործընթացն իրենից ներկայացնում է նոր բրենդի ստեղծմանն ուղղված միջոցառումների համալիր: Դիրքավորման ռազմավարության մշակումից մինչև վիզուալ կերպարի մշակման փուլը (անվանում, տարբերանշանի ստեղծում, ֆիրմային ոճ և կորպորատիվ այլ բաղադրիչներ): Հիմնական նպատակը հանդիսանում է բրենդի ամբողջական կերպարի ձևավորումն ու մրցակցային առավելությունների ստեղծումը: Մենք ստեղծում ենք, ոչ թե փաթեթավորում, լոգո կամ ֆիրմային ոճ, այլ ազդեցիկ և դրական ասոցիացիաներ, որոնք իրենց պարզ ու մինիմալիստական լուծումներով դառնում են մրցունակ բիզնեսներ: Գործընթացը սկսվում է անվանման ստեղծումից մինչև վիզուալ էլեմենտների ամբողջական ադապտացումը տարբեր կրիչների վրա, այդ թվում կոմերցիոն տարածքների ներքին բրենդավորումը: Բրենդի մշակման ընթացքում մենք հաշվի ենք առնում նաև տվյալ բիզնեսի առանձնահատկությունները, մրցակցային միջավայրը և շուկայի հագեցվածությունը:

Բրենդի ստեղծման փուլերը

1.  Մարքեթինգային վերլուծություն - այն ինֆորմացիայի հավաքագրման անհրաժեշտ փուլ է, որի վրա կառուցվում է հետագա աշխատանքների ամբողջ ընթացքը: Հետազոտության ժամանակ մենք ուսումնասիրում ենք ինչպես ազգային, այնպես էլ միջազգային շուկաների փորձը և տվյալ բիզնեսի զարգացման ժամանակակից  ուղղությունները:

2.  Դիրքավորման ռազմավարության մշակում – այս փուլում հստակ սահմանվում է բրենդի դիրքավորման հիմնական ուղղությունն ու վիզուալ հաղորդակցման ռազմավարությունը և սպառողների համար բրենդի հիմնական արժեքները: Դիրքավորման գործընթացը հիմնականում իրականացվում է ազդեցիկ կարգախոսի  և արդյունավետ գովազդային կրիչների (SMM) ընտրության միջոցով:

3.  Բրենդի անվանման ստեղծում (naming)-  տարբերվող անվանման (նեյմինգ) ստեղծումն ու իրավական պաշտպանվածության գործընթացը համարվում է հաջող բրենդինգի ամենաառանցքային փուլերից մեկը: Ուսումնասիրությունների ընթացքում առանձնացնում ենք անվանումների ցանկ և բազմակողմանի քննարկումների արդյունքում ընտրվում է 3 տարբերակ, որի հիման վրա պատվիրատուին ներկայացվում են իրարից տարբերվող կոնցեպտներ:

4.  Լոգոյի ստեղծում – Լոգոյի ստեղծման փուլում, մշակվում է բրենդի գրաֆիկական պատկերը, հիմնական գույները և ֆիրմային ոճը, որի վրա հետագայում կառուցվում է բրենդինգի վիզուալ ռազմավարությունը: Աշխատանքների ընթացքում հաշվի է առնվում նաև պատվիրատուի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքը (brief), որի համատեղ քննարկման ընթացքում հստակեցվում են հիմնական գույներն ու դիրքավորման առանձնահատկությունները: 

5.  Փաթեթավորման ձևավորում (packaging design) – այն համարվում է ապրանքային բրենդինգի պարտադիր փուլ, որի միջոցով գերհագեցած վաճառասրահներում ապրանքը տարբերվում է մրցակիցներից իր գրավչությամբ և օգտագործման հարմարավետությամբ, ինչպես նաև մեծ ազդցություն է ունենում վաճառքի ծավալների վրա: Այս փուլում աշխատանքների իրականացման սկիզբը համարվում է պատվիրատուի կողմից փաթեթավորման համար նախատեսված տպագրական դանակի, տարրայի կամ շշի տրամադրումը:

6.  Բրենդբուքի մշակում (brandbook) –  այն հանդիսանում է բրենդի և ֆիրմային ոճի կառավարման ռազմավարական ուղեցույց: Բրենդբուքն իր մեջ ներառում է բրենդի մասին ամբողջական տեղեկատվությունը, (լոգոյի կառուցման կանոնները, ֆիրմային ոճի էլեմենտները, տառատեսակների  օգտագործումը, գունային կոդերի տվյալները և կորպորատիվ ոճի այլ պարագաներ): Բրենդբուքի ֆայլերի տրամադրումից հետո, շատ կարևոր է վերջինիս կառավարման գործընթացի որակը, որպեսզի աշխատանքների իրականացման փուլը լինի նվազագույն շեղումներով: