Ծառայություններ

Լոգոյի ստեղծում

  Braind-ը զբաղվում է լոգոների և ֆիրմային ոճերի մշակմամբ: Ընկերությունը տվյալ ծառայությամբ հայկական շուկայի առաջատարն է: Լոգոյի դիզայնը ստեղծվում է բրենդի առավել արդյունավետ դիրքավորման և տարբերակման համար: Լոգոն իր մեջ ներառում է բրենդի անվանումը և գրաֆիկական պատկերի միջոցով արտահայտում է նրա ամբողջ ռազմավարությունը: Լոգոյի մշակումը սպառողների հետ բրենդի կոմունիկացիայի ստեղծման գործընթացում բրենդի մշակման և կառավարման ամենաառաջնային փուլն է:

Մենք ստեղծում ենք լոգոներ, որոնք իրենց պարզությամբ և գրաֆիկական լուծումներով բիզնեսը դարձնում են մրցունակ և ճանաչելի իր նպատակային լսարանի համար:   Լոգոյի մշակման փուլերը Լոգոյի մշակումն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը.

• Լոգոյի կառուցվածքի և կոնցեպտի մշակում

Կառուցվածքային լուծումների ընթացքում որոշվում է բոլոր էլեմենտների դասավորվածությունը, պարզությունը և համատեղելիությունը: Կառուցվածքի մշակման փուլում հաշվի է առնվում լոգոյի օգտագործման ճկունությունը տարբեր գովազդային կրիչների վրա:

• Տառատեսակի ստեղծում

Տառատեսակի գծագրումն ու վերջնական ադապտացումն ունենում են սկզբունքային նշանակություն լոգոյի մշակման ընթացքում, քանի որ տառատեսակը սահմանում է բրենդի ոճը, բնավորությունը և դիրքավորման ռազմավարությունը:

• Գունային կոդավորում

Գույնի անհատական երանգի ընտրությունը լոգոյի և ֆիրմային ոճի մշակման ընթացքում ձևավորում է հատուկ տրամադրություն և ազդում է բրենդի ընկալման վրա: Բացի այդ, գույնն արտահայտում է բրենդի դիրքավորման առանձնահատկությունները: