Ծառայություններ

Փաթեթավորում

   Ապրանքի փաթեթավորումը բրենդավորման առաջնային գործիքներից է, որի միջոցով նպատակային սպառողը վիզուալ կերպով ծանոթանում է ապրանքին և ձևավորում համապատասխան կարծիք: Փաթեթավորման ձևավորումն իր մեջ կրում է առաջնային ինֆորմացիա, որը սպառողին հնարավորություն է տալիս՝ որակապես գնահատելու ապրանքի պարունակությունն ու առավելությունները: Այդ պատճառով դրա արտաքին տեսքն ու փաթեթավորումը մեծ դեր են խաղում՝ ազդեցություն ունենալով սպառողի վերջնական ընտրության վրա:

Փաթեթավորման ձևավորման հիմնական փուլերը

• Միջազգային և ազգային շուկայի ուսումնասիրություն, որը կատարվում է ապրանքի փաթեթավորման մոտեցումների և ուղղությունների շրջանակում

• Լավագույն նմուշի դիտարկում, ինչի ընթացքում հաշվի են առնվում փաթեթավորման տեսակն ու ծավալը, գունային երանգները, նյութերը և սպառողական ընկալումները:

• Փաթեթավորման կամ տարրայի հարմարավետ տարբերակի ընտրություն

• Հիմնական տարբերակիչ հատկությունների սահմանում գրաֆիկական պատկերների և գույների միջոցով, որի արդյունքում գնորդը կարողանում է առանձնացնել տվյալ ապրանքը նմանատիպ ապրանքներից:

• Ապրանքի ֆոտոնկարահանում (Food Styling):